
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հուլիսի 19-ին Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 12:30-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Նինոծմինդայի շրջանի Սաթխա, Մեծ և Փոքր Արագյալ գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: