Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Վրաստանը ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է վաճառում

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Վրաստանը ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է վաճառում

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Վրաստանում էլեկտրաէներգիայի արտահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսին հանրապետությունից արտահանվել է ռեկորդային ծավալ՝ 352,2 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը գրեթե 80%-ով ավելի է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից, որը կազմում էր 195,2 մլն կՎտ/ժ։

Ադրբեջանն ու Հայաստանը նախորդ ամիս երկրի հիմնական արտահանման գործընկերներն էին։ Ադրբեջանը Վրաստանից գնել է 296,6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանը՝ 54,6 մլն կՎտ/ժամ։

Արտահանման աճը մեծապես կապված է էլեկտրակայանների արտադրանքի ավելացման հետ։ 2022 թվականի հունիսին էլեկտրակայանների ընդհանուր արտադրությունը կազմել է 1,48 միլիարդ կՎտ/ժ, ինչը 12,2 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ 1,32 միլիարդ կՎտժ:

Մյուս կողմից, արտադրության աճը երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի՝ Էնգուր ՀԷԿ-ի վերականգնմանը զուգընթաց պայմանավորված է ամառային սեզոնին ջրի առատությամբ։ Վրաստանի արտադրանքի ավելի քան 99%-ը ստացվում է հիդրոէներգիայից, իսկ մնացած մասը բաժին է ընկնում ջերմային կայաններին և Քարթլի հողմային էլեկտրակայանին: Այդ իսկ պատճառով ամառային սեզոնին էլեկտրաէներգիայի ավելցուկը երկրին հնարավորություն է տալիս այն վաճառել երկրից դուրս և այդ կերպ ստանալ հավելյալ եկամուտ։tv9news.ge