Այրվել է Հեշտիայի բնակչին պատկանող ավտոմեքենան (վիդեո)

Այրվել է Հեշտիայի բնակչին պատկանող ավտոմեքենան (վիդեո)

Հուլիսի 18 -ին՝ ժամը 21:30 սահմաններում, այրվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի բնակիչ Ն.Ք. -ին պատկանող 06 մակնիշի ավտոմեքենան:

Դեպքը տեղի է ունեցել Հեշտիայի տարածքում, որտեղ Ն.Ք. -ն 06 մակնիշի ավտոմեքենայով գնացել է փնտրելու կորցրած կովին, ընթացքում մեքենայի լարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել:

Վարորդը զանգահարել է հրշեջ ծառայություն, սակայն մինչև վերջինիս ժամանելը մեքենան ամբողջովին այրվել է: Պատահարի արդյունքում բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Նշենք, որ տեղում աշխատել են Նինոծմինդայի հրշեջ ծառայությունը, ոստիկանությունը եւ շտապ օգնության աշխատակիցները:

Կարդացեք նաեւ՝