Վրաստանում ռուսալեզու ПИК հեռուստաալիքի հեռարձակման դադարեցումից հետո աշխատանքը դադարեցնելու մասին ծանուցում են ստացել նաև այդ հեռուստաընկերությանը կից համանուն ռադիոյի աշխատակիցները, հայտնում է Թբիլիսիում Взгляд-ի թղթակիցը՝ հղում կատարելով Media.ge պորտալին։
Այդպիսով իրենց աշխատանքն են կորցրել Վրաստանի միակ ռուսալեզու ռադիոյի երկու տասնյակ աշխատակիցներ։Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով գործազուրկ է դարձել ПИК հեռուստաընկերության մոտ 400 աշխատակից։ПИК-ի աշխատակիցները հինգշաբթի բողոքի ակցիա կանցկացնեն Քութաիսիում խորհրդարանի շենքի մոտ։ Թերթ.am