Վարչապետ Ղարիբաշվիլիի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին հաստատում է, որ պետությունը ծառայում է անձնական շահերին, այս մասին Twitter-ում գրում է «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան՝ պատասխանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակին։
Գախարիայի խոսքով՝ ինքը կարծում է, որ Եվրահանձնաժողովը կկանգնի Վրաստանի կողքին, որպեսզի երկրում ավարտվի ոչ պաշտոնական կառավարումը։
«Կարծում եմ, որ հանձնաժողովը կկանգնի Վրաստանի կողքին ինստիտուցիոնալ ժողովրդավարության կառուցման գործում, որպեսզի ավարտվի ոչ ֆորմալ կառավարումը, և մենք դառնանք եվրոպական ընտանիքի անդամներ»,- գրել է Գախարիան Twitter-ում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է անում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հստակ դիրքորոշում հայտնել Եվրախորհրդարանի բանաձևում ներկայացված «անհիմն մեղադրանքների» վերաբերյալ, ինչպես նաև հետ կանգնել ապաօլիգարխացման պատմությունը անձնավորելուց։ Այս կապակցությամբ վարչապետը նամակով դիմում է Եվրահանձնաժողովի նախագահին և նշում, որ Եվրահանձնաժողովի կողմից հստակ դիրքորոշման արտահայտումը անհրաժեշտ պայման է, որպեսզի վրաց ժողովուրդը չխորացնի անարդարության զգացումը եվրոպական կառույցների նկատմամբ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի գնահատականում ապաօլիգարխացման մասին գրառմանը, ապա վարչապետն ասում է, որ Եվրահանձնաժողովի դիրքորոշման հստակությունը կարևոր է շահարկումների տեղ չթողնելու համար։