
Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորում հին եգիպտական հուշարձանների վրա էքսկուրսիայի ժամանակ 28 զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ճշտել են երկրի քաղավիացիայի նախարարությունում, օդապարիկներից մեկն ուժեղ քամու պատճառով շեղվել է մյուսի կողմը, որի հետևանքով աերոստատը պատռվել է: Օդապարիկը վայր է ընկել 60 մետր բարձրությունից։
Նշվում է, որ երկու մարդ վնասվածքներ է ստացել, տուժած զբոսաշրջիկները տեղափոխվել են հիվանդանոց։ Ներկայում օդապարիկներով բոլոր թռիչքները դադարեցվել են մինչև մասնագետների կողմից վթարի հետաքննությունը: shantnews.am