Թբիլիսիում վարձակալության գինը կտրուկ բարձրացել է

Թբիլիսիում վարձակալության գինը կտրուկ բարձրացել է

TBC Capital-ի հետազոտության տվյալներով՝ բնակարանների վարձավճարները դեռևս աննախադեպ բարձր են, իսկ լարիի փոխարժեքը շարունակում է ամրապնդվել, ինչը դրականորեն է ազդում Թբիլիսիի բնակելի անշարժ գույքի շուկայի վրա։

Ըստ նույն աղբյուրի՝ 2022 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Թբիլիսիում վարձակալության գինը բարձրացել է 79 տոկոսով։ Մասնավորապես, ըստ հետազոտության, այս տարի 1 քմ-ի համար վարձակալության գինը 8,5 դոլար է։

Ինչ վերաբերում է վաճառքի գնին, ապա անշարժ գույքի արժեքն աճել է տարեկան 16 տոկոսով։ 2022–ի հունիսի տվյալներով՝ մայրաքաղաք Թբիլիսիում 1 քմ-ի գնման միջին արժեքը կազմում է 926 դոլար։

Ըստ TBC Capital-ի՝ հաշվետու ժամանակահատվածում Թբիլիսիում անշարժ գույքի վաճառքն աճել է 6 տոկոսով։ Այս տարվա հունիսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 3 557 գործարք։