Կոբախիձեն առաջարկել է Եվրահանձնաժողովին հրաժարվել Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների պահանջից

Կոբախիձեն առաջարկել է Եվրահանձնաժողովին հրաժարվել Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների պահանջից

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Եվրահանձնաժողովը պետք է հրաժարվի Եվրախորհրդարանի բանաձևից, որը պահանջում է բանտից ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ինչպես նաև միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն՝ Կրեմլի հետ կապերի և երկրում ժողովրդավարական գործընթացները զսպելու համար։

Կոբախիձեն ընդգծել է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախօրեին հրապարակված նամակը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որը կոչ է անում հրաժարվել Եվրախորհրդարանի բանաձեւից, «համաձայնեցվել է» իշխող կուսակցության հետ։

«Մենք պայմանավորվեցինք նամակի բովանդակության շուրջ, վարչապետը տեղեկացրեց ինձ և թիմին, երբ նամակն ուղարկվեց։ Մենք խորհրդակցություններ ենք ունեցել։ Ըստ այդմ՝ մենք պատասխանատվություն ենք վերցնում»,- ասել է Կոբախիձեն։

«Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ևս մեկ անգամ կրկնեմ՝ խոսքը գնում է մի պարզ բանի մասին. Եվրահանձնաժողովը պետք է զերծ մնա բացարձակապես անպատասխանատու փաստաթղթից, որը կոչվում է Եվրախորհրդարանի բանաձև, որտեղ պահանջում են ազատ արձակել Սաակաշվիլիին և Գվարամիային և պատժոլ Իվանիշվիլիին։ Եվրահանձնաժողովի կողմից դրանից հեռու մնալը շատ արդյունավետ կլինի բևեռացումը նվազեցնելու համար»,- ասել է Կոբախիձեն: