Սոցցանցում խնդրագիր է շրջանառվում, ըստ որի ուսուցիչները դիմում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և պահանջում աշխատավարձի բարձրացում։ Խնդրագրի հեղինակը Նաթիա Բախտաձեն է։
«Ուսուցչի աշխատավարձային քաղաքականության վերանայում և երկրի զարգացման համար ուսուցիչների անձնուրաց, քրտնաջան, պատասխանատու և կենսական աշխատանքի գնահատման գործընթացը»,- կարդում ենք հանրագրում։
Միջնորդագրի հեղինակը կարծում է, որ Վրաստանում ուսուցչի աշխատավարձը անհամաչափ է կատարված աշխատանքին, և պետությունը նրանց նկատմամբ վարում է «ոչ հայեցողական աշխատավարձի քաղաքականություն»։
«Պահանջում ենք, որ Վրաստանում փոխվի ուսուցիչների նկատմամբ նվաստացուցիչ և նսեմացնող վերաբերմունքը։ Պահանջում ենք, որ վարչապետը և խորհրդարանը բարձրացնեն ուսուցիչների անձնուրաց և կենսականորեն պատասխանատու և պետության զարգացման համար կարևոր աշխատանքը գնահատելու հարցը!!! պետք է ոչ թե կոպեկներով աշխատել, այլ մարդուն ու նրա արժանիքներին վայել աշխատավարձի համար՝ դառնալ ուսուցիչ ամսական աշխատավարձը 4000 լարի!!!Եթե դատավորների աշխատավարձը ամսական 10 000 լարի է, ուսուցչի աշխատանքն ավելի պատասխանատու է և ինտենսիվ պարոն վարչապետ, պարոն խորհրդարանականներ, ժամանակն է, որ ուսուցիչները գնահատվեն»! – գրված է միջնորդության մեջ։