Փոխվում են վարկերի տրամադրման կանոնները

Փոխվում են  վարկերի տրամադրման կանոնները

Սեպտեմբերի 1-ից կրկին հնարավոր է դառնում մինչեւ 200 հազար լարի արտարժույթով փոխառություն վերցնելը։ Այս մասին նշված է Ազգային բանկի նախագահի հուլիսի 15-ի հրամանում։

Մասնավորապես, կարգադրության համաձայն՝ առևտրային բանկերը իրավասու են տրամադրել մինչև 200 000 լարիի վարկեր/բանկային վարկեր արտարժույթով, եթե վարկը/բանկային վարկն ամբողջությամբ ապահովված է նույն արժույթով միջոցներով։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 23-ից մինչև 200 000 լարիի վարկերը կարող էին տրամադրվել միայն լարիով։ Նշված կանոնը վերաբերում էր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ Մինչ այդ լարիով վարկի սահմանաչափը 100 հազար լարի էր։

Բացի այդ, նշենք, որ մինչ այժմ, որպես բացառություն, բանկերը կարող էին մինչև 200 հազար լարի արտարժույթով վարկեր տրամադրել Վրաստանի քաղաքացիություն չունեցող և արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց։ bpn.ge