Հոկտեմբերի 10-24-ը Քութայիսիի օդանավակայանից չվերթներ չեն իրականացվի

Հոկտեմբերի 10-24-ը Քութայիսիի օդանավակայանից չվերթներ չեն իրականացվի

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տնօրեն Թամար Արչուաձեի խոսքով, նախատեսվում է Քութայիսիի միջազգային օդանավակայանի 2,5 կմ երկարությամբ թռիչքուղու ամբողջական պլանային վերականգնում։ Քութաիսիի օդանավակայանում գործող ավիաընկերություններն իրենք կորոշեն՝ վերականգնողական շրջանում շարունակե՞լ թռիչքները դեպի վրացական այլ օդանավակայաններ, թե՞ ամբողջությամբ դադարեցնել դրանք երկու շաբաթով։

«Ինչպես ամբողջ աշխարհում, անվտանգության համար, Վրաստանում ընկերություններն իրականացնում են օդանավակայանների թռիչքուղիների մշտական ​​մոնիտորինգ։ Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով թռիչքուղու պիտանիությունը մշտապես ստուգվում է և խնամք է իրականացվում դրա պահպանման ուղղությամբ։ Ընթացիկ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն տարեկան պլանի համաձայն, որը հանդիսանում է օդանավակայանի անխափան աշխատանքի բաղկացուցիչ մասը»,- ասում է Թամար Արչուաձեն։

Քութաիսիի օդանավակայանի նախատեսվող օդանավակայանի վերականգնման հետ կապված՝ Օդանավակայանների միությունը 8 մլն լարիի մրցույթ է հայտարարել։ Վերականգնումն ամբողջությամբ կիրականացվի ընկերության եկամուտներով։

երականգնումն ամբողջությամբ կիրականացվի ընկերության եկամուտներով։