Հուլիսի 16-17-ը Բաթումում տեղի ունեցավ կարատեի «Բաց առաջնություն»: Առաջնությանը մասնակցում էին տարբեր երկրների մարզիկներ։
Մրցույթը կազմակերպել էր Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։ Մրցումներ են անցկացվել կատա, կումիտե և պարակարատե կուրսանտների, պատանիների և մեծահասակների միջև, ովքեր հանդես են եկել տարբեր տարիքային և քաշային կարգերում։
Նինոծմինդայից Կիմա Նորսոյանը մասնակցել է 3 անվանակարգերում. Առաջին կարգը 16-17 տարեկանների «կատա» բաժինն է, երկրորդը՝ նույն տարիքային կատեգորիայի «կումիտե», երրորդը՝ 18 տարեկանից բարձր տարիքային կատեգորիայի «կատա» բաժինը։ «Կատայի» երկու հատվածում Կիման զբաղեցրել է առաջին տեղը, իսկ «կումիտեում» երկրորդ տեղ։ Մարզուհին վերադարձել է երեք մեդալով՝ 2 ոսկե և 1 արծաթե։ «Չափազանց դինամիկ և ծանր մրցակցությունից հետո ես դեռ կարողացա պահպանել իմ տիտղոսը», – ասում է Կիման:
Ավելին՝ աուդիո նյութում