Ամուսնության գրանցումը Վրաստանում թանկանում է

Ամուսնության գրանցումը Վրաստանում թանկանում է

Վրաստանում օգոստոսի 1-ից արդարադատության տներում կամ համայնքային կենտրոններում ամուսնության ձևակերպման ծառայությունը (հանդիսավոր կարգով ամուսնության արարողության անցկացում) կարժենա 75 լարի (25 դոլար)՝ 50 լարիի (17 դոլար) փոխարեն։

Բացի այդ, Վրաստանի սպասարկման գործակալության ամուսնության տանը շաբաթ և կիրակի օրերին ամուսնության գրանցումը կարժենա 225 լարի (76 դոլար), իսկ մյուս օրերին՝ 135 լարի (45 դոլար)։

Նշենք, որ մինչ փոփոխության ուժի մեջ մտնելը, ամուսնության տանը հանգստյան օրերին ամուսնության ձևակերպման ծառայությունը կարժենա 150 լարի (51 դոլար), իսկ մնացած օրերին՝ 90 լարի (30 դոլար)։ aliq.ge