Պետական աշխատավարձերը Վրաստանում ամեն տարի կբարձրանան 10%-ով

Պետական աշխատավարձերը Վրաստանում  ամեն տարի կբարձրանան 10%-ով

Առաջիկա երեք տարիների ընթացքում Վրաստանում պետական ​​ծառայողների աշխատավարձերը տարեկան կավելանան մոտ 10%-ով, այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։

Նրա խոսքով, այսօր պետական ​​աշխատողների միջին աշխատավարձը մոտ 26 տոկոսով պակաս է մասնավոր հատվածի աշխատավարձերից։ Մինչև 2026 թվականը կառավարությունն ակնկալում է տարբերությունը նվազեցնել մինչև 6-10 տոկոս:

«Քաղաքացիական ծառայության միջին աշխատավարձը մասնավոր հատվածի համեմատ կազմում է մոտ 74%, որը պատմության մեջ ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Քաղաքացիական ծառայության աշխատավարձը տարեկան կավելանա մոտ 10%-ով՝ հասնելու այն պարամետրերին, որոնց մասին ես խոսում եմ»,- ասել է Խուցիշվիլին։

2021 թվականին Վրաստանում պետական ​​ծառայողների աշխատավարձերն աճել են 10%-ով, իսկ բազային պաշտոնեական աշխատավարձը կազմել է 1100 լարի։ Պետական ​​աշխատողների ընդհանուր աշխատավարձի ֆոնդն աճել է 177 մլն լարիով և հասել 1,83 մլրդ լարիի։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում բյուջեից աշխատավարձ է ստանում մոտ 301 հազար մարդ։ Նրանց թվում են մինչև 60000 դպրոցի ուսուցիչներ, հրշեջներ, ոստիկաններ, նախարարությունների, տարբեր պետական ​​գերատեսչությունների և քաղաքային ընկերությունների աշխատակիցներ։