Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է տուգանքների խստացում կանաչապատ տարածքների վնասման կամ կամայական հատումների, ինչպես նաև պահպանման-վերականգնման կանոնների խախտման դեպքում։
Նմանատիպ խախտումների համար առաջին դեպքում տուգանքը կկազմի 5000 լարի՝ 500 լարիի փոխարեն, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 10000 լարի՝ 1000 լարիի փոխարեն։
«Մեզ մեկ անգամ չէ, որ ասել են, որ մայրաքաղաքում կանաչ բույսերի պահպանումը ու թարմացումը մեր կառավարության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին՝ 2017 թվականից մինչ այժմ, հանրությունը կարող է տեսնել, թե որքան լավ ծրագրեր են իրականացվել այս ուղղությամբ։ Պետք է ուշադրություն դարձնել կանաչապատված տարածքների պահպանմանը, քանի որ առողջ և կանաչ միջավայրն ուղղակիորեն ազդում է մեր բնակչության առողջության և էկոլոգիական վիճակի վրա։ Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ առողջ ծառեր են հատում, միտումնավոր վնասվում, հետո կարելի է շինարարություն սկսել։ Խորհրդարան ենք ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է կանաչ տնկարկների վնասման կամ դիտավորյալ հատումների դեպքում պահպանման-վերականգնման կանոնների խախտման համար տուգանքների խստացում։ Մասնավորապես, առաջին դեպքում տուգանքը կկազմի 5000 լարի (ներկայիս 500 լարիի փոխարեն), իսկ կրկնակի իրավախախտումների դեպքում՝ 10000 լարի (ներկայիս 1000 լարիի փոխարեն): Նույն օրենքի համաձայն՝ կանաչ բույսերի որակի գնահատման վերաբերյալ սխալ եզրակացություն տվողն առաջին անգամ կտուգանվի 10000 լարիով, իսկ կրկնակի իրավախախտման դեպքում լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել և գործունեությունը կարող է արգելվել» – ասել է Կախա Կալաձեն։
«Խորհրդարանն արդեն ընդունել եւ հրապարակել է օրենքը։ Ըստ այդմ՝ հուլիսի 19-ից ուժի մեջ են մտել օրենքով նախատեսված ավելի խիստ պատժամիջոցներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի խորհրդարանի յուրաքանչյուր անդամի համագործակցության և աջակցության համար։ Կանաչ բույսերի ապօրինի հատումները կանխելու համար դիմել ենք նաև Վրաստանի կառավարությանը, որն ընդունել է որոշում՝ համապատասխան փոփոխությունների նախագծով։ Նշված որոշման համաձայն՝ չի թույլատրվում մայրաքաղաքում շենք տեղադրել նախագծային տարածքի այն հատվածում, որկանաչապատ է։ Նմանատիպ տարածքում շինարարության թույլտվություն կտրամադրվի միայն այն դեպքում, եթե քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը իրավասության շրջանակներում որոշում կկայացնի առանց թույլտվության ոչնչացված կանաչ բույսերի հատման կամ վերատնկման մասին՝ անհատական գնահատման հիման վրա և օրենքով սահմանված կարգով. », – ասել է մայրաքաղաքի քաղաքապետը։ 1tv.ge