Արդեն որերորդ անգամ է ինչ քաղաքի Ճոճաշեն հատվածում, մասնավորապես՝ Շահումյան, Մաշտոց, Դումբաձե, Բաղրամյան, Իսահակյան, Տոլստոյ, Ջափարիձե փողոցներում դրենաժային համակարգի կառուցման մրցույթը չի կայանում։
Այս տարի շինարարության համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 290 հազար լարի։ 2022 թվականին արդեն երեք անգամ է նույն մրցույթը հայտարարվում է։ Առաջինը՝ ապրիլին, երկրորդը՝ մայիսին, երրորդը՝ հուլիսին։ Ապրիլին և հուլիսին ոչ ոք չի դիմել, իսկ մայիսին եղել է մեկ մասնակից, սակայն որակազրկվել է գրանցման/արտոնագրման տվյալների պատճառով։
Նույն իրավիճակն էր անցյալ տարի։ Այն ժամանակ հատկացվել է 310 հազար լարի, սակայն կրկին ոչ ոք չի դիմել։
Քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունից նշել են, որ նորից մրցույթ կհայտարարեն, քանի դեռ չի գտնվել մեկը, ով կկատարի այդ աշխատանքները։
Շինարարական նախագիծին կարող եք ծանոթանալ անցնելով հղմամբ.