Աջարիայում ցիտրուսային մրգերի բարձր բերք է սպասվում

Աջարիայում ցիտրուսային մրգերի բարձր բերք է սպասվում

Աջարիայի (Վրաստան) գյուղատնտեսության փոխնախարար Իրմա Աբխազավայի խոսքով, այս տարի ցիտրուսային մրգերի լավ բերք է սպասվում, թեև ճշգրիտ կանխատեսում կարելի է անել օգոստոսի վերջ։

«Ցիտրուսի բերքի կանխատեսումը սովորաբար կատարվում է օգոստոսին։ Բայց եթե նայենք անցած տարիների տվյալները, ապա այս սեզոնին սպասվում է մոտ 45-60 հազար տոննա բերք։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա, հաշվի առնելով նախկինում ունեցած պրակտիկան, այն կկազմի 35000-ից 40000 տոննա»,- հայտարարում է փոխնախարարը։

Արտահանման հիմնական ուղղություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը, ինչպես նաև ԵՄ երկրները, Բալթյան երկրները՝ Լիտվան, Լատվիան, հայտնում է «Business Վրաստան»-ը։

«Սրանք արտահանման հիմնական շուկաներն են, որտեղ գնում են մեր ցիտրուսային մրգերը։ Ինչպես գիտեք, Ուկրաինան ավանդաբար եղել է արտահանման հիմնական շուկաներից մեկը, սակայն շարունակվող մարտական գործողությունների պատճառով այս շուկա մատակարարումներ կատարելը դեռ հնարավոր չէ։ Որոշակի շեշտադրում է արվում նաև ռուսական շուկայի վրա»,- պարզաբանում է Իրմա Աբխազավան։

Անցած սեզոնին Աջարիայից արտահանվել է 38 268 տոննա ցիտրուսային մրգեր։ Հաշվետու ժամանակահատվածում մանդարինն արտահանվել է Ղազախստան, Էստոնիա, Ղրղզստան, Սլովենիա, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Ռուսաստան և այլ երկրներ։