
Ամռան առաջին ամսին Վրաստանում հյուրանոցներում ապրելու ծախսերն աճել են գրեթե 8%-ով։ Այս մասին իր ուսումնասիրության մեջ հայտնում է PMCG խորհրդատվական ընկերությունը։
Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում հյուրանոցներում կացարանի գներն աճել են 7,5%-ով, մոտ 245 լարիով (90 դոլար):
Ընտանեկան տիպի հյուրանոցներում գիշերակացը օրական արժե 110 լարի (40 դոլար): Ընդ որում, նման հյուրանոցներում գներն ամենաշատն աճել են ամսվա ընթացքում՝ միանգամից 9,8%-ով։
Տարեկան կտրվածքով, անցյալ տարվա հունիսի համեմատ, Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսն աճել է 10,2%-ով։ Ընդ որում, ընտանեկան տիպի հյուրանոցների դեպքում աճը կազմել է 15,8%, իսկ երեք, չորս և հինգաստղանի հյուրանոցներինը՝ 8,4%։