Վրաստանի որոշ շրջաններում մինչեւ հուլիսի 25-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ քամին փչում է արևմտյան կողմից։
Սամցխե-Ջավախքում սպասվում է ամպամածություն և ջերմաստիճանի անկում: Հուլիսի 23-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 23, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։ Բորժոմիում սպասվում է թույլ անձրև՝ ցերեկը՝ 19, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։
Անկայուն եղանակ է սպասվում նաև Ջավախքում: Ախալքալաքում ցերեկը կլինի 18, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 27 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 17 աստիճան տաքություն։tv9news.ge