Ինչպե՞ս երեխային հետ սովորեցնել բջջային հեռախոսից

Ինչպե՞ս երեխային հետ սովորեցնել բջջային հեռախոսից

Հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան «Լենտա»-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչպես ծնողները կարող են երեխային հետ սովորեցնել բջջային հեռախոսի չափից շատ օգտագործումից։

Փորձագետի կարծիքով՝ գաջեթների մշտական ​​օգտագործման պատճառը դրական տպավորությունների բացակայությունն է։

Խնդիրը կարող եք լուծել երեխայի նկատմամբ խրախուսող արտահայտությունների օգնությամբ այն պահերին, երբ նա ինտերնետ իրականությունից դուրս ինչ-որ բանով է զբաղված:

«Նկարագրեք, թե ինչ է անում երեխան. «Դու այստեղ իսկական արվեստի ստուդիա ունես: Ես զինվորների մի ամբողջ բանակ եմ տեսնում»,- պարզաբանել է փորձագետը։

Հոգեբանի կարծիքով՝ երեխայի մոտ գաջեթների նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը կարող է առաջացնել ծնողների պահվածքը։

Նրանցից ոմանք հաճախ «ազատվում» են երեխակից վատ տրամադրության կամ զբաղվածության ժամանակ՝ նրան հեռախոս տալով։

Մասնագետը ծնողներին խորհուրդ է տվել ավելի հաճախ զբոսնել երեխաների հետ եւ օգնել հաճելի միջավայր ստեղծել:

Ֆոկինան նաեւ խորհուրդ է տվել ծնողներին տնից դուրս գալուց առաջ առաջադրանքներով մի քանի գրություն թողնել իրենց երեխաների համար: Այդպես, մայրը կամ հայրը կարող են երեխաներին առաջարկել թղթի վրա 5 հետաքրքիր զբաղմունք նկարել՝ ցուցակում չներառելով սմարթֆոնը կամ պլանշետը, փոխանցում է «Մոսկվա 24»-ը։