Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում տեղի ունեցած նիստում խորհրդի անդամները խոսել են ընթացիկ տնտեսական միտումների մասին։
Հանդիպմանը քննարկվել են երկրում առկա տնտեսական գործընթացները, քննարկվել է կառավարության նոր նախաձեռնությունների վերաբերյալ աշխատանքային ռեժիմը։
Նյութի աղբյուր՝ 1tv.ge