Transfermarkt պարբերականի վարկածով՝ Հենրիխ Մխիթարյանը անկախ Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջինիս տրանսֆերային գինն ամենաբարձրը եղել է 2016 թվականի մարտի 1-ին, երբ մեր կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում էր 37 միլիոն եվրո: Ամերիկյան «Կոլուբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերը անցյալ տարի կազմել է 11 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սելարայանը 2021 թվականին երկարաձգեց պայմանագիրն ամերիկյան թիմի հետ։ Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը 2014-ի մարտի 3-ին կազմել է 10 միլիոն եվրո: «Սպարտակում» Մովսիսյանի ակումբակից Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը 2014-ի մարտի 3-ին եղել է 7 միլիոն եվրո:Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Հենրիխ-Յուրա-Արաս եռյակը ամենաթանկն է եղել Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ։ Եթե գումարենք նրանց առավելագույն տրանսֆերային արժեքները, ապա կստացվի, որ ժամանակին Հայաստանի ազգային հավաքականն ունեցել է 54 միլիոնանոց եռյակ։
Համեմատության համար նշենք, որ նույն պարբերականն այսօր Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է ընդամենը 10 միլիոն եվրո։ Հայաստանի ազգային թիմի ներկայիս առաջատարներից Էդուրդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն այս պահին 6 միլիոն եվրո է։ 2021 թվականի մարտին երբ Սպերցյանը միացավ մեր հավաքականի նրա տրանսֆերային արեժքն ընդամենը 800 հազար եվրո էր։ Վերջերս գերմանական «Քյոլն» տեղափոխված հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերը 2020 թվականի մարտին գնահատվել է 5 միլիոն եվրո։ Այդ ժամանակ նա ելույթ էր ունենում գերմանական մեկ այլ ակումբում՝ «Հոֆենհայմում»։ 2009 թվականի հունիսին Հայաստանի հավաքականի հարձակվող Արտավազդ Քարակյանի տրանսֆերը ռումինական «Տիմիշոարա» թիմում գնահատվել է 3.3 միլիոն եվրո։ Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքի ամենաբարձր ցուցանիշը՝ 3 միլիոն եվրո, գրանցվել է 2013 թվականի հունիսին, երբ նա ելույթ էր ունենում Կրասնոդարի «Կուբանում»։ Անցյալ տարի 3 միլիոն եվրո էր կազմում «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը։ Այսօր սակայն Բայրամյանի տրանսֆերը 1․8 միլիոն եվրո է։ Սլովակիայի «Սլովանի» ներկայացուցիչ Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեք՝ 2․5 միլիոն եվրո։ Ամենաթանակ ֆուտբոլիստների շարքում բացի Մարկոս Պիզելիից տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունեցած մեկ այլ օտարերկրացի ֆուտբոլիստ։
Մասնավորապես, կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեի տրանսֆերային արժեքը 2010 թվականի դեկտեմբերին կազմել է 2.7 միլիոն եվրո։Այդ ժամանակ Բետեն հանդես էր գալիս ՊՍԺ-ում։ «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի տրանսֆերը 2015 թվականին «Ուֆա» ակումբում խաղալու ժամանակ կազմել է 2․5 միլիոն եվրո։
Մեր հավաքականի երբեմնի լավագույն խաղացողներից մեկը՝ Արթուր Պետրոսյանի տրանսֆերը 2004 թվականին 1.5 միլիոն եվրո է կազմել։ Արտենգինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արեժքն էլ 2021 թվականի հոկտեմբերին եղել է 2 միլիոն եվրո։ 1in.am