Ռուսաստանը թույլ չի տա Իրանի դեմ մարտական գործողություններ ենթադրող բանաձևի ընդունում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը թույլ չի տա Իրանի դեմ մարտական գործողություններ ենթադրող բանաձևի ընդունում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը թույլ չի տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այնպիսի բանաձևի ընդունում, որը թույլ կտար մարտական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Ինչպես ցույց տվեց Լիբիայի փորձը, ռազմական սցենար, ցավոք, հնարավոր է։ Այդ իսկ պատճառով մենք բավական խստապահանջ կլինենք ՄԱԿ-ի ԱԽ-ում»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են Իսրայելն ու ԱՄՆ-ն մարտական գործողություններ սկսել Իրանում։2011թ.-ի մարտին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու մասին։ Դրանից հետո միջազգային կոալիցիան՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ, հիմնվելով այդ փաստաթղթի վրա՝ Լիբիայում ռազմական գործողություններ սկսեց, որն ավարտվեց Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալմամբ։Լավրովն ասել է, որ Իրանում և Մերձավոր Արևելքի արաբական երկրներում այժմ «շատ են նրանք, ովքեր նույնիսկ ոչ թե շշուկով, այլ բարձրաձայն ասում են, որ տարբեր հեղափոխություններից, հեղաշրջումներից ու ռեժիմների փոփոխությունից պաշտպանվելու միակ միջոցը միջուկային զենք ունենալն է»։«Սա «Մերձավոր Արևելքի ժողովրդավարացման» և «արաբական գարնան» քաղաքականության ամենավտանգավոր հետևանքն է, որի արդյունքում արթնացել են տարածաշրջանը քաոսի տանող ուժերը»,- ասել է Լավրովը։ԱՄՆ-ն, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելն Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ։ Իրանը հերքում է մեղադրանքները։/Թերթ.am/



Opinion, pooling and voting