Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հայտարարության համաձայն՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 0,7%-ով, իսկ տարեկան աճը կազմել է 4,5%։
Ըստ նույն վիճակագրության՝ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 13,9%-ով։
Անշարժ գույքի գների ինդեքսը ներառում է միայն քաղաք Թբիլիսին և այն էլ միայն նորակառույց բնակելի անշարժ գույքի շուկան՝ ինչպես բազմահարկ տների (բնակարանների), այնպես էլ առանձնատների։
Ազգային վիճակագրական ծառայությունում նշում են, որ 2021 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ բնակարանների հատվածում գների աճ է գրանցվել 8,2 տոկոով, իսկ առանձնատների հատվածում գները նվազել են 3,5 տոկոսով։ jnews.ge