
Այսօր՝ Հուլիսի 24-ին, Բորջոմիի քաղաքապետարանի Քվաբիսխեվի գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ամենայն հավանականությամբ, Ախալցիխե-Թբիլիսի երթուղայինը 14 ուղեւորով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։
Տեղեկությունը փոխանցում է «Բորջոմի» հեռուստաընկերությունը։
Տուժածները թեթև վնասվածքներով տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է 276 հոդվածի երկրորդ մասով։ sknews.ge