Վրաստանի բնակչության շրջանում կապիկների ջրծաղիկի պատճառով խուճապի պատճառ չկա այս փուլում, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Վրաստանում կապիկների ջրծաղիկի առաջին դեպքը գրանցվել է հունիսի 15-ին։ Հիվանդը ունեցել է հիվանդության թեթև ձև և շուտով դուրս է գրվել հիվանդանոցից։ Մինչ վիրուսային հիվանդության հայտնաբերումը, վարակվածը գտնվում էր եվրոպական երկրներից մեկում։
«Ջրծաղիկը այնքան տարածված չէ, որքան մյուս շնչառական վիրուսային հիվանդությունները: Հետևաբար, խուճապի մատնվելու պատճառ չկա»,- ասել է Գամկրելիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանում երեք շաբաթից ավելի է, ինչ կապիկների ջրծաղիկի նոր դեպք չի հայտնաբերվել։
Գլխավոր համաճարակաբանի խոսքով, մշակվել են մի քանի փաստաթղթեր, որոնք սահմանում են ինչպես դիտարկումը, այնպես էլ ախտանշանները։ Այսպիսով, կապիկի ջրծաղկի ինկուբացիոն շրջանը տեւում է մինչեւ 21 օր։