Թբիլիսիից Բաթումի գնացքով մեկնելը թանկացել է

Թբիլիսիից Բաթումի գնացքով մեկնելը թանկացել է

Հուլիսի 25-ից Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթեւեկող գնացքի տոմսերի գները բարձրացել են։

Ըստ նոր սակագների՝ ամառային սեզոնում ամենահայտնի գնացքի գները հետևյալն են.

  • Երկրորդ դասի տոմս՝ 34 լարի
  • Առաջին դասի տոմս՝ 74 լարի
  • Բիզնես դասի տոմս՝ 124 լարի։

Տոմսերի թանկացման պատճառը «Վրացական երկաթուղին» անվանում է օբյեկտիվ պատճառներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, գնացքների սպասարկման ու վերանորոգման, նյութերի և այլ ծախսերի բարձրացումը։

«Ընկերությունը տարիներ շարունակ սեփական միջոցներից սուբսիդավորում է ուղևորափոխադրումների ծախսերը, մինչդեռ այլընտրանքային տրանսպորտի գները սիստեմատիկորեն աճում են: Չնայած ուղեվարձի բարձրացմանը, ընկերության ծախսերը մասամբ փոխհատուցելու համար երկաթուղային տրանսպորտը մնում է ավելի էժան, քան այլընտրանքային տրանսպորտը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ մնացած գնացքների տոմսերի գները մնացել են անփոփոխ, ինչպես նաև ուղեվարձի արտոնությունները ուսանողների, վետերանների և մինչև 10 տարեկան երեխաների համար։

Երեք երկհարկանի Stadler գնացքներ ամեն օր երթևեկում են Թբիլիսիից Բաթումի` երկուսը առավոտյան և մեկը երեկոյան:



Opinion, pooling and voting