Ոռոգման ջրանցքի պատճառով կին թոշակառուն սպանել է 33-ամյա հարեւանին

Ոռոգման ջրանցքի պատճառով կին թոշակառուն սպանել է 33-ամյա հարեւանին

Շիդա Քարթլիի Կարբի գյուղի բնակիչների միջև ոռոգման ջրանցքի պատճառով սկսված կոնֆլիկտը հանգեցրել է 33-ամյա Լևան Գվիմրաձեի մահվան և թոշակառուի ձերբակալության։

Rustavi2 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Լեւան Գվիմրաձեն կոնֆլիկտի ժամանակ բութ առարկայով հարվածել է հարեւանին։ Ծեծկռտուքին ականատես է եղել երիտասարդի մայրը, ով փորձել է պաշտպանել որդուն ու մի քանի անգամ քարով հարվածել հարձակվողի գլխին։

Գվիմրաձեին տեղափոխել են կլինիկա, սակայն, չնայած ձեռնարկված միջոցառումներին, բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Մի քանի օր անց Լևան Գվիմրաձեն մահացել է հիվանդանոցում։

Մահացածի ընտանիքը պահանջում է պատժել ոչ միայն տարեց կնոջը, այլև ծեծկռտուքին մասնակցած այլ անձանց։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալված թոշակառուի ընտանիքը լքել է գյուղը, և այդ ժամանակվանից նրանց ոչ ոք չի տեսել։

Նախաքննությունը շարունակվում է «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը որը հանգեցրել է մահվան » հոդվածով։

Ըստ Rustavi2-ի՝ կնոջը պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, և հետաքննության ընթացքում նա կմնա բանտում։