Քոբուլեթիի քաղաքապետարանը զեկուցել է քաղաքի ափամերձ գոտու և բուլվարի վերականգնման ծրագրի ավարտի մասին։
Անցած կիրակի տեղի է ունեցել բուլվարի վերանորոգված հատվածի տոնական բացումը։
8 միլիոն 100 հազար լարի (մինչև 3 միլիոն դոլար) արժողությամբ աշխատանքներն իրականացվել են կառավարության «Նորացված մարզեր» ծրագրի շրջանակներում։ Շինարարությունը տևել է մինչև մեկ տարի։
Նոր բուլվարը ձգվում է մեկ կիլոմետր ափի երկայնքով։ Հին բուլվարին միացված է հետիոտնային կամրջով։
Այստեղ կազմակերպվել է հեծանվային արահետ, հանգստի և կոմերցիոն գործունեության համար նախատեսված տարածքներ։ Մանկական ժամանցի գոտիներում հայտնվել են ատրակցիոներ, իսկ սպորտայինում՝ ավազով վոլեյբոլի դաշտեր։
Նոր բուլվարը նախագծելիս հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։
«Նորացված մարզեր» քառամյա ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին։ Ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 500 մլն լարի արժողությամբ առաջին փուլն ավարտվում է Վրաստանի 63 մունիցիպալիտետներում, վերականգնվել են ավելի քան 500 շենքեր և շուրջ 80 այգիներ ու հրապարակներ։