
Օզուրգեթիի մունիցիպալիտետի Կոնչկատի գյուղի Սուփսա գետում դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Փրայմթայմը»։ Մահացածը 60 տարեկանից ցածր տղամարդ է։
Տեղացիների խոսքով՝ տղամարդն անհետացել է երկու օր առաջ, և այդ ժամանակվանից փնտրում են։
«Նա գնացել էր ձկնորսության։ Մի փոքր խորացել է գետի մեջ ու անհետացել։ Մի քանի օր փնտրելուց հետո նրան գտել են հենց այն վայրում, որտեղ ձուկ էր որսում»,- պատմում են տեղացիները։