
Վրաստանում շոգը կպահպանվի մինչև օգոստոսի 1-ը, սակայն երկրի որոշ շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Առաջիկա օրերին Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +31 աստիճան։
Արեւելյան Վրաստանում ցերեկը հարթավայրերում կլինի +29, +34, իսկ լեռնային շրջաններում՝ +30 աստիճան տաքություն։
Հանրապետության բարձրադիր գոտիներում սպասվում է +21, +26 աստիճան տաքություն։
Թբիլիսիում հնարավոր է թույլ անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։