Վրաստանում համաներել են 168 բանտարկյալի

Վրաստանում համաներել են 168 բանտարկյալի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներել է 168 բանտարկյալի։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով համաներման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Զվիադ Կորիձեին։

Տեղեկատվության համաձայն՝ համաներվածների թվում կա 6 կին։ Կորիձեի խոսքով՝ 114 համաներվածները հենց այսօր ազատության մեջ կհայտնվեն, իսկ մնացածի պատժի ժամկետը կրճատվել է։



Opinion, pooling and voting