Այս տարի բնությունն արդեն երկու լուրջ հարված է հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների բերքին՝ նախ կարկուտ, հիմա՝ ցրտահարություն։
Հուլիսի 25-ի գիշերը սաստիկ ցրտահարությունները վնասել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի կարտոֆիլի դաշտերի մի մասը։
Ինչպես ասում են բնակիչները, դա շատ վատ կանդրադառնա կարտոֆիլի բերքատվության վրա։ Մինչ այդ կարկուտը ավիրեց կարտոֆիլի դաշտերը, հիմա ցրտահարությունը, սրանից հետո ոչինչը չի օգնի վերականգնել բերքատվությունը։
Այժմ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դաշտերում բերքը այլ տեսք ունի, կան արտեր, որոնք գրեթե չեն տուժել բնության քմահաճույքներից, բայց կան դաշտեր, որտեղ ամեն ինչ վատէ։
Գյուղատնտեսության մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս սպասել 1-2 օր, իսկ հետո բերքի մի մասը պահպանելու համար բուժում իրականացնել ֆունգիցիդներով, միկրոտարրերով և խթանիչներով։