Խոտի սեզոնը սկսվել է: Երբ կնոջ ձեռքին գերանդի եք տեսնում, մի զարմացեք։ Ամեն ինչ թանկացել է, ուստի ամեն մարդ փորձում է խոտ հնձել ու տուն բերել, ինչպես կարող է։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից 60-ամյա Գայանեն իր ձեռքով հնձում է, որպեսզի ինչ-որ կերպ գումար խնայի: «Այս շրջանում հնարավոր չէ նստել և սպասել: Վառելիքն օրեցօր թանկանում է. Գոնե պետությունը սուբսիդավորեր վառելիքը, որպեսզի ինչ-որ կերպ հեշտացներ գյուղացու գործը։ Չեմ կարծում, որ գյուղացին երկար կդիմանա, ուստի երիտասարդները գաղթում են»- մեզ հետ զրույցում ասաց Գայանեն ։
Ինչպես Գայանե Մարիկյանն է ասում, գյուղում հեշտ չէ ապրելը, եկամուտը չի փակում ծախսերը:
«Կնոջ համար դժվար է խոտ հնձելը, առանց այդ էլ նրանք շատ գործ ունեն։ Օրվա 24 ժամը բավարար չէ, հատկապես եթե ընտանիքը մեծ է։ Միայնակ կնոջ համար կրկնակի դժվար է. Ամուսինս, աշխատանքի բացակայության պատճառով, աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, և վաստակած գումարը բավարարում է երկու կովի խոտը տուն հասցնելուն: Պետք է վճարել տրակտորի համար, որը հնձում է, հակ անելու համար, խոտը տուն բերելու համար աշխատողներ ու տրակտոր վարձել»:
«Այդպիսի կանայք շատ են գյուղերում : Տղամարդիկ գնում են այլ երկրներում աշխատելու, իսկ կանայք իրենք պետք է զբաղվեն գյուղատնտեսական գործերով։ Գյուղացի կինը արթնանում է առավոտյան ժամը 5-ին, կով է կթում, վերադառնում տուն, տան գործերն է անում՝ եփում է, մաքրում, լվացք է անում։ Իսկ սեզոնին կարագ ու պանիր է պատրաստում։ Հավատացեք ինձ, այս պահին կանայք նույնիսկ ժամանակ չունեն ուտելիք պատրաստելու, որպեսզի ուտեն և շարունակեն աշխատել: Եթե գյուղում ես ապրում, պետք է ոչ թե հաճելին անել, այլ անհրաժեշտը»- նշեց տիկին Գայանեն։
Ուրիշներին չխնդրելու համար Գայանե Մարիկյանն ինքն է սկսել հնձել: Հնձել սովորել է հորից և սկեսրայրից։
60-ամյա կնոջ խոսքով՝ ընտանիքում կոնֆլիկտը սկսվում է աշխատանքի բացակայության, սոցիալապես անապահով վիճակի պատճառով.
Այսպես է անցնում գյուղացի կնոջ ամառը.