Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ շուտով առավոտյան ժամը 07:00-ին Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կարթնացնի երաժշտությունը։
Այս մասին, ըստ մամուլի հրապարակումների, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքային օրը պետք է սկսել վաղ առավոտից։
«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի:
Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:
Բացի այդ մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»,- գրել է քաղաքապետը։