Հուլիսի 26-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցները խանութների սեփականատերերին զգուշացրել են մայթերից ապրանքները հանել՝ հետիոտների տեղաշարժին չխանգարելու համար։ Փողոցներում առևտուր չպետք է իրականացվի.
Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի խոսքով՝ Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցները, որտեղ մարդաշատ է, պետք է կարգի բերել։
Շինանյութեր, մրգեր՝ այս ամենը մայթերին է և խանգարում է ոչ միայն հետիոտներին, այլև փչացնում է քաղաքի տեսարանը։ Գլխավոր փողոցների սիզամարգերը փչացած են։ Որպեսզի մեր քաղաքը լինի գեղեցիկ և հարմարավետ, մենք պետք է ամեն ինչ կարգի բերենք։ Անընդհատ պետք է ստուգեն, որ մայթերն ու փողոցներն ազատ են։
Արմեն Բդոյանը հավելեց, որ քաղաքը պետք է լինի գեղեցիկ և հարմարավետ. Եթե վաճառողները խախտեն օրենքը, նրանք կտուգանվեն կամ ապրանքը կառգրավվի։