Տեղեկատվական հանդիպում` նվիրված կանանց իրավունքներին

Տեղեկատվական հանդիպում` նվիրված կանանց իրավունքներին

Հոկտեմբերի 27-ին “Էթնիկ փոքրամասնություններին պատկանող կանանց համար արդարադատության հասանելիության ամրապնդում և աջակցություն” անունը կրող նախագծի շրջանակներում “Սահմանադրության 42-րդ հոդված” ոչկառավարական կազմակերպությունը անցկացրեց թրենինգ-հանդիպում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրաջալար գյուղում:

Տվյալ նախագծի նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները և բարձրացնել նրանց իրազեկվածությունը սեփական իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Տվյալ նախագծի շրջանակներում հանդիպումներ են անցկացվում Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետներում, մասնավորապես Ծալկայում, Թեթրիծկղարոյում, Նինոծմինդայում, Ախալքալաքիում և Ախալցիխեում:

Նախագիծը ֆինանսավորվում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) կողմից Իսթ-Վեսթ մենեջմենտի ինստիտուտի ծրագրի (EWMI) և “Աջակցություն Վրաստանի օրենքի գերակայությանը” (PROLoG) շրջանակներում:

Մանրամասների մասին տեղեկացանք “Սահմանադրության 42-րդ հոդված” ոչկառավարական կազմակերպության իրավաբան Ելենա Ֆիլևայից:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting