
Այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում կայծակը հարվածել է դաշտում արածող կովերին։ Պատահարի արդյունքում երեք կով է սատկել։
Նշենք, որ այսօր Նինոծմինդայի շրջանին պատուհասել է կարկտաբեր ցիկլոնը։ Շրջանի մի շարք գյուղերում խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին։ Առավել վնասվել են Մեծ Գոնդուրա և Ջիգրաշեն գյուղերի ցանքատարածությունները։
NOR ռադիոկայանը առավել մանրամասներ կհայտնի հետագա նյութերում։