Սամցխե-Ջավախքում ջերմաստիճանը կբարձրանա

Սամցխե-Ջավախքում ջերմաստիճանը կբարձրանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի որոշ շրջաններում շոգի ֆոնին մինչև օգոստոսի 1-ը սպասվում է կարճատև անձրեւ և կայծակ։

Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի հարթավայրային և լեռնային շրջաններում կլինի +26, +31, Արևելյան Վրաստանի բարձում +29, +34, լեռնային շրջաններում +25, +30, իսկ երկրի բարձրալեռ շրջաններում +21, +26 աստիճաններ:

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ և ջերմաստիճանի բարձրացում: Ախալցիխեում հուլիսի 28-ին ցերեկը սպասվում է 28, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 25, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։

Ախալքալաքում ցերեկը կլինի 27, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 22, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ tv9news.ge