Կայծակի հարվածից սատկած կովերը տարբեր մարդկանց էին պատկանում

Կայծակի հարվածից սատկած կովերը տարբեր մարդկանց էին պատկանում

Հուլիսի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Նինոծմիդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում կայծակի հարվածից երեք կով էր սատկել: Jnews-ը պարզել է, որ սատկած կովերը տարբեր մարդկանց են պատկանել:

«Սատկած կովերը տարբեր մարդկանց են պատկանում, կայծակի հարվածից են սատկել կովերը, փորձաքննության չենք տարել, դրա կարիքը չկա, վարակված չէին կարող լինել: Ինչ վերաբերվում է փոխհատուցմանը, ապա այդ հարցը բաց է մնում, քանի որ ապահովագրություն չեն ունեցել»,- ասաց Փոկա գյուղի գյուղապետ Վաչագան Ալվանջյանը:

Գյուղապետը մտադիր է դիմել համապատասխան մարմիններին հասկանալու համար արդյո՞ք վնասը կփոխհատուցվի, թե՝ ոչ:

Jnews-ը խոսել է նաև դեպքի ականատեսներից մեկի հետ, ով նույնպես հաստատեց, որ կովերը սատկել են կայծակի հարվածից, այլ պատճառ չէր կարող լինել: Ինքն այդ պահին արոտավարում է եղել: