Հատուկ գործողություն Թբիլիսիի արվարձաններում՝ մեկ մարդ է բերման ենթարկվել

Հատուկ գործողություն Թբիլիսիի արվարձաններում՝ մեկ մարդ է բերման ենթարկվել

Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է անցկացնում Թբիլիսիի ծայրամասում գտնվող Փոնիճալայի շրջանում, մեկ մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Առաջին ալիքը՝ վկայակոչելով նախարարությանը։

Ձերբակալվածը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

ՆԳՆ-ն խոստանում է հատուկ գործողության մանրամասները հրապարակել ավելի ուշ։

Թմրամիջոցների տարանցումն ու վաճառքը Վրաստանում ամենածանր հանցագործություններից է, որը պատժվում է ցմահ ազատազրկմամբ։

Այսօր թմրանյութերը Վրաստան են մտնում մի քանի ճանապարհով. Ծանր թմրանյութերը երկիր են մտնում Արևելքից՝ Թբիլիսիի «Փոնիճալայով»։ Թմրամիջոցների տարածման երկրորդ ալիքը ինտերնետն է, իսկ երրորդը՝ Եվրոպան, որտեղից գալիս են «ակումբային թմրանյութերը»։