Այսօր՝ հուլիսի 28-ին Թբիլիսիի ժամանակով 10:39-ին, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Նշենք, որ այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 03:48-ին, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4,3 մագնիտուդ։
Հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։