2023 թվականի սկզբից կոնկրետ դեղամիջոցների համար կսահմանվեն շեմեր,- նշված է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Առաջին փուլում գների վերին շեմ կսահմանվի քրոնիկական և ուռուցքային հիվանդությունների բուժման դեղերի համար։
Ինչպես պարզաբանում է Առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին, ռեֆերենս գների սահմանումը բարեփոխումների բաղադրիչներից մեկն է, որի նպատակն է քաղաքացիներին ապահովել առավել մատչելի և որակյալ առողջապահությամբ և դեղամիջոցներով։
«Սկզբում մենք սահմանելու ենք խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների վերին շեմը, քանի որ դրանք վաճառվում են ամենամեծ քանակությամբ և ամենաթանկն են։ Այժմ մենք մեթոդաբանության ընտրության փուլում ենք։ Գործընթացում ներգրավված են ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա փորձագետներ, այդ թվում՝ նրանք, ովքեր աշխատել են այս բարեփոխման վրա Բուլղարիայում, Սլովենիայում, Բոսնիա և Հերցեգովինայում և այլն»,- ասաց բռնազավթված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարարը։
Ինչպես նշեց Իլիա Ղուդուշաուրին, ռեֆերենտային գները կսահմանվեն ջեներիկայի մակարդակով, և ցանկացած ընկերություն, որը կորոշի վաճառել կոնկրետ գեներիկ, պարտավոր կլինի սահմանված սակագնից բարձր գին չսահմանել։1tv.ge