25-ամյա Մարիաննա Կարապետյանը բնակվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում։ Վրացերենը սկսել է սովորել 18 տարեկանից, 1+4 ծրագրով ընդունվել է համալսարան և բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտելուց հետո վերադարձել գյուղ։ Այժմ Մարիանան Նինոծմինդայի մունիցիպալիտետի նախադպրոցական հաստատության ուսումնական ծրագրի իրականացման համակարգողն է Կրթության նախարարության կողմից։
Ինտեգրման գործընթացը Մարիանայի համար շատ դժվար էր. Նրա խոսքով՝ դպրոցում լավ չի սովորել վրացերենը, միայն գրել-կարդալ գիտեր, բառեր հասկանում էր, բայց հաղորդակցման հմտություններ չուներ։ Լեզուն սկսել է ինտենսիվորեն սովորել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի 1+4 ծրագրին ընդունվելուց հետո։
«Համալսարան ընդունվել եմ տնտեսագիտության եւ բիզնեսի կառավարման ծրագրով։ Առաջին 20 էջանոց ուսումնական նյութը կարդալուց հետո հասկացա, որ հատուկ գրականությունից ոչինչ չեմ հասկանում։ Իմ կարդացածի տերմիններն ու բովանդակությունը հասկանալու համար սկսեցի բառարաններում փնտրել և բառեր անգիր անել։
Մեծ շանս կար ուսումս շարունակելու Երեւանում, ծանոթներիս մեծ մասը այնտեղ էին, բայց որոշեցի ապագա կյանքս կապել Վրաստանի հետ ու այստեղ ինչ-որ հետաքրքիր բան անել ինձ համար»,- ասում է Մարիաննան։
ԹՊՀ-ում տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ծրագրին զուգահեռ Մարիանան ուսանել է մանկավարժություն։ Ծրագիրը նրան թույլ տվեց դա անել, և նա ավարտեց համալսարանը երկու մասնագիտությամբ.
Այս տարի նա նաև պաշտպանել է մագիստրոսական թեզը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսուցման ազգային չափորոշիչների ներդրման համակարգողն է։
Մարիանան աշխատում է նախադպրոցական տարիքից հայկական դպրոցներում վրացերենի ուսուցման ներդրման ուղղությամբ։
Նա կարծում է, որ իր ապագա սերունդները չպետք է հաղթահարեն այն արգելքները, որոնք ինքը ստիպված է եղել հաղթահարել ուսանողության տարիներին՝ վրացերենի չիմացության պատճառով։ Դա, ըստ Մարիանայի, կարելի է ապահովել նախադպրոցական տարիքից պետական լեզուն սովորելով.
«Մագիստրատուրան ավարտել եմ Արեւելյան Եվրոպայի համալսարանում՝ կրթական ուսուցման եւ վարչարարության ուղղությամբ։ Հազարավոր հետազոտություններ հաստատում են, որ մինչև 3,5 տարի ժամկետը շատ կարևոր է բոլոր հմտությունների զարգացման համար, ներառյալ լեզվական, սոցիալական, զգացմունքային և մտավոր հմտությունները:
Այս շրջանից պետք է ճիշտ մոտեցումներ մշակել՝ հետագայում բազմաթիվ խնդիրներից խուսափելու համար»,- ասում է Մարիանան ու շարունակում զրույցը հայոց դպրոցների երեխաների կողմից օգտագործվող հայոց լեզվի դասագրքերի խնդրի շուրջ։
«Հայոց լեզվով դասագրքերը՝ լինեն դրանք քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, թե մաթեմատիկայի դասագրքեր, բառ առ բառ թարգմանվում են վրացերենից հայերեն, ինչը շատ անհիմն է։ Ես հաճախ եմ լսել ուսուցիչներից, որ նույնիսկ նրանք երբեմն դժվարանում են հասկանալ, թե ինչ է գրված դասագրքում, հետո բովանդակությունը փոխանցել երեխաներին։
Իմ կարծիքով, այս գրքերը տպելը ուղղակի փողի վատնում է կառավարության կողմից, և դա ոչինչ չի տալիս երեխաներին։
Շատ լավ է դպրոցներում վրացերենի ծրագրեր ներդնելը, բայց այս շրջանից հայալեզու դպրոցները դադարեցին դպրոցներում օգտագործել հայկական հրատարակչությունների հրատարակած դասագրքերը և սկսեցին թարգմանել վրացերենից։ Այս պրակտիկան կարող է իրականացվել, եթե թարգմանությունը որակյալ է:
Եթե ստանդարտ մասնագետը, փորձագետը տեսներ այս գրքերը, կզարմանար»,- ասում է Մարիաննան։
Քանի որ նա կրթության մասնագետ է և լավ է հասկանում մանկապարտեզների առանձնահատկությունները, Մարիաննան նախատեսում է առաջիկա մի քանի տարիներին աշխատել Նինոծմինդայում և դեպի լավը փոխել իր համայնքում նախադպրոցական կրթության իրավիճակը։batumebeli.ge