Թբիլիսիի 20-ամյա բնակչին սպանել են գյուղական քոթեջում խնջույքի ժամանակ

Թբիլիսիի 20-ամյա բնակչին սպանել են գյուղական քոթեջում խնջույքի ժամանակ

Մցխեթայի մունիցիպալիտետի Ցխվարիճամիա գյուղում 20-ամյա տղա է սպանվել, հայտնում է Pirveli հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը գյուղական դաչայում, որտեղ մի խումբ դպրոցական ընկերներ ծննդյան օր են նշել։

Խնջույքի հյուրերը մինչև հիսուն հոգի են եղել, որոնցից շատերը անչափահաս։

Սպանվածը Թբիլիսիում հայտնի բժիշկ Նինո Վաշակիձեի որդին՝ Միրիան Կուկավան է։ Հայտնի է, որ նա սառը զենքով վիրավորվել է սրտի շրջանում։

Հարձակվողի ձերբակալության մասին դեռևս չի հաղորդվում։ Նախնական տեղեկություններով՝ նա հանցագործության վայրից դիմել է փախուստի։

Մցխեթայի ոստիկանական բաժանմունքում ողջ օրվա ընթացքում շարունակվում են վկաների և նրանց ծնողների հարցաքննությունները։

Դիտավորյալ սպանության փաստով հետաքննություն է սկսվել։