Ինչ եղանակ է կանխատեսվում այս հանգստյան օրերին

Ինչ եղանակ է կանխատեսվում այս հանգստյան օրերին

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում շոգի ֆոնին մինչև օգոստոսի 1-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ։

Սամցխե-Ջավախքում սպասվում է արևային եղանակ և ջերմաստիճանի բարձրացում: Հուլիսի 28-ին Ախալցիխեում ցերեկը կլինի 29, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 29, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա սպասվում է արևային եղանակ և ջերմաստիճանի բարձրացում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 30, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 25, գիշերը՝ 13 աստիճան տաքություն տեղումները անխուսափելի կլինեն ։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 36 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 21 աստիճան տաքություն։