
Գուդաուրիում փրկարարական գործողությունն ավարտվել է ամենասարսափելի ողբերգությամբ. Ուղղաթիռը, որը թռչում էր պարապլանիստներին օգնելու համար, ընկել է ձորը. Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ ուղղաթիռի անձնակազմի բոլոր անձինք՝ չորս անդամներ, երկու փրկարարներ և 2 բուժաշխատողներ մահացել են։
«Ցավոք, զոհվել է 8 մարդ»,- ասել է ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Նրա տեղեկություններով՝ պարապլանով թռչող զբոսաշրջիկը մահացել է, իսկ պարապլանի օդաչուն ողջ է, սակայն վիրավոր։