Մի քանի օր առաջ Նոր ռադիոն անդրադարձել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրող Նատալյա Չուչմաևայի ընտանիքին:
Oдноклассники սոցիալական ցանցում մեր հոդվածին արձագանքել էին ռուսաստանաբնակ մի շարք անձինք` գրելով մեկնաբանություններ: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Աննա Նեվակշոնովա (Չերնենկովա)` “Երբ դուխաբորներից շատերը հետ վերադարձան Տամբովկայի մարզ, ինքը ինչու է այդտեղ մնացել: Մարզում լավ տներ ու բարենպաստ պայմաններ կան աշխատելու համար”:
Վասիլի Տամիլին` “Երեկ առավոտյան Իրինա Տամիլինայի էջին կարդացի այս մասին, ցերեկը պատահաբար ծանոթացա մեկի հետ` Շալվա Լոմիձե անուն ազգանունով: 90-ականներին նա Գորելովկայում է եղել: Ես Շալվային պատմեցի Նատալյայի ընտանիքի մասին, և նա խնդրեց իր անունից փոխանցել նրան 100 ԱՄՆ դոլար, որը ես այսօր ուղարկեցի: Երանի նման մարդիկ շատ լինեին”:
Նոր ռադիոն իր հերթին ևս այս ընտանիքին նվիրել էր համակարգիչ մի քանի օր առաջ: