
Վրաստանի արևմտյան մասում բեռնատարը կամրջից ընկել է Սուփսա գետը. Գուրիայի շրջանում տեղի ունեցած միջադեպի ականատեսները լուսանկարներ են հրապարակել սոցցանցում։
Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանությունն ու փրկարարները։
Ինչպես պարզվել է, վարորդին հաջողվել է դուրս ցատկել խցիկից: Որոշ ժամանակ անց նրան ջրից հանել են ձկնորսները։
Վարորդին հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել. Նա ասել է, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ դիմացից եկող մեքենան կտրուկ արգելակել է։ Նա փորձել է կտրուկ կողքի շրջել մեքենան, սակայն չի կարողացել պահել ղեկը եւ կորցրել է կառավարումը։
Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել։