
Լուսանկարը NOR -ի արխիվից.
Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Մեհդի Վալիմպուրը։
Նա ասել է, որ ջրհեղեղից տուժել է 21 շրջան, այդ թվում Լուրեստանը, Սպահանը, Չեհար Մեհալը և Բախտիարը, ինչպես նաև Թեհրանը։
Նրա խոսքերով մինչ օրս տարհանվել է 2500 մարդ։ shantnews.am